Logo

«Բարսելոնան» և «Աթլետիկոն» հետաքրքրված են Իսպանիայի հավաքականի վինգերի ծառայություններով

14:57 / 19.10.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Աթլետիկոն» հետաքրքրված են «Վիլյառեալի» ու Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Ալեքս Բաենայի ծառայություններով, գրում է AS-ը։

23-ամյա ֆուտբոլիստը մինչև 2028 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Վիլյառեալի» հետ։ Համաձայնագրում սահմանված է նաև 60 միլիոն եվրո հրաժարագինը, ինչը «Բլաուգրանային» և մադրիդյան գրանդին հույս է տալիս` ձեռք բերել նրա տրանսֆերը։ Այդուհանդերձ, Բաենան մտադիր է կարիերան շարունակել Անգլիայում և տեղափոխվել Պրեմիեր լիգան ներկայացնող որևէ ակումբ։

Եզրային հարձակվողը «Վիլյառեալի» սան է, Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 8 խաղում խփել է 1 գոլ, կատարել 5 ասիստ։ Նա 2023 թ. սեպտեմբերից հրավիրվում է նաև Իսպանիայի ազգային հավաքական, որի կազմում 2024 թ. ամռանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ