Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայում» կմնա առնվազն մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը, հայտնում է Mundo Deportivo-ն:
36-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026թ. հունիսի 30-ը ներառյալ, այն հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկ տարով:
Այս մրցաշրջանում լեհ հարձակվողն անցկացրել է 33 խաղ, որոնցում խփել է 31 գոլ: