Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում 3-1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։
«Բլաուգրանայից» դուբլ գրանցեց իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ բրազիլացի վինգեր Ռաֆինյան։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում։
«Բարսելոնան» 33 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակն ու արդեն 9 միավորով առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»։ «Արքայական ակումբը» 12-րդ տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպումը բաց է թողել, որը հետաձգվել է Իսպանիայում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով։ «Էսպանյոլն» ունի 10 միավոր և 17-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 12-րդ տուր
«Բարսելոնա» - «Էսպանյոլ»` 3-1
Դանի Օլմո, 12, 31, Ռաֆինյա, 23 - Խավիեր Պուադո, 63