Logo

«Բարսելոնան» «Էլ Կլասիկոյում» կխաղա Էդ Շիրանի նոր ալբոմի տարբերանշանով մարզաշապիկով

13:16 / 14.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» Լա լիգայի 10-րդ տուրում «Ռեալի» դեմ խաղում հանդես կգա անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանի նոր ալբոմի՝ Play-ի տարբերանշանով մարզաշապիկով, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը

Կատալոնական ակումբը Spotify երաժշտական ծառայության հետ համագործակցության շրջանակում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղերում մշտապես հանդես է գալիս այսպիսի խաղաշապիկներով: 

Ավելի վաղ «Բարսելոնան» «Ռեալի» դեմ հանդես է եկել Coldplay-ի, Rolling Stones-ի, Karol G-ի և այլ հայտնի արտիստների ու խմբերի տարբերանշաններով խաղաշապիկներով: 

«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ