Էլ կլասիկոյում պարտվելուց հետո «Բարսելոնան» դժվարին հաղթանակի հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ։ Կատալոնական ակումբն Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի արտագնա խաղում հաղթեց ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ։ Հանդիպման միակ գոլը գլխի հարվածով խփեց ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։
Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» փոխարինողների թվում էր, բայց խաղադաշտ դուրս չեկավ։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 27 միավոր և բարձրացավ երրորդ տեղ։ «Ռեալ Սոսյեդադը» 6-րդն է՝ 20 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր
«Ռեալ Սոսիեդադ» - «Բարսելոնա»՝ 0-1 (տեսանյութ)
Ռոնալդ Արաուխո, 90+4