Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» արտագնա հաղթանակի հասավ չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Բարբաստրոյի» նկատմամբ: Գրանցվեց 3:2 հաշիվը:
Առաջին կեսում Չավիի թիմը մեծ առավելություն ուներ և կատարած 17 հարվածներից մեկը կարողացավ գոլի վերածել: Աչքի ընկավ Ֆերմին Լոպեսը:
Երկրորդ կեսի սկզբում Ռաֆինյան կրկնապատկեց հաշիվը, բայց քիչ հետո հաշիվը կրճատվեց: «Բլաուգրանան» ստիպված էր փոխարինման դուրս բերել Ռոբերտ Լևանդովսկիին, որը դարձավ հաղթական գոլի հեղինակ՝ հստակորեն իրացնելով 11-մետարնոց հարվածը:
Այդուհանդերձ, ավելացրած ժամանակում տանտերերը ևս մեկ գոլ խփեցին և լարված վերջաբան ապահովեցին կատալոնացիների համար:
«Բարսելոնան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որի վիճակահանությունը կկայանա ավելի ուշ:
Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Բարբաստրո» – «Բարսելոնա»՝ 2:3
Ադրիա Գարիդո, 60, Մարկ Պրատ, 90+3 – Ֆերմին Լոպես, 18, Ռաֆինյա, 51, Ռոբերտ Լևանդովսկի, 88