Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալելիս 3-2 հաշվով հաղթեց հետնապահ «Ալմերիային»։
Առաջին խաղակեսում Ռաֆինյայի գոլին հյուրերի կազմում պատասխանեց Լեո Բապտիստաոն։ Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ կատալոնացիների ավագ Սերժի Ռոբերտոն, իսկ «Ալմերիայի» երկրորդ գոլը խփեց Էդգար Գոնսալեսը։
«Կապտանռնագույնները» վաստակեցին 38 միավոր և այս պահին եզրափակում են լավագույն եռյակը։ «Ալմերիան» 5 միավորով շարունակում է զբաղեցնել վերջին՝ 20-րդ տեղը։
Լա լիգա, 18-րդ տուր
«Բարսելոնա» - «Ալմերիա»՝ 3-2 (տեսանյութ)
Ռաֆինյա, 33, Սերժի Ռոբերտո, 60, 83 - Լեո Բապտիստաո, 41, Էդգար Գոնսալես, 71