Կատալոնական «Բարսելոնան» դժգոհ է թիմի բրազիլացի վինգեր Ռաֆինյայի խաղից, հայտնում է Mundo Deportivo-ն:
25-ամյա ֆուտբոլիստը վերջին երկու խաղերում մտել է փոխարինման, իսկ Բիլբաոյի «Աթլետիկի» (4-0) դեմ խաղում մնացել պահեստայինների նստարանին:
Կատալոնական ակումբում հիասթափված են, որ բրազիլացին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4 խաղերում աչքի չընկավ արդյունավետ գործողություններով:
Հիշեցնենք, որ Ռաֆինյան «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիդսից»՝ 58 մլն եվրոյի դիմաց: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: