«Բարսելոնան» ակումբի կիսապաշտպան Դանի Օլմոյի ու հարձակվող Պաու Վիկտորի գրանցման վերաբերյալ դիմել է Մարզական բարձրագույն խորհրդին (CSD), գրում է As-ը։
Կառույցի իրավաբանական ծառայությունն արդեն սկսել է քննել «Բլաուգրանայի»՝ 52 էջից և 60 փաստաթղթից բաղկացած հայտը։ Կատալոնական ակումբը հուսով է, որ առաջիկա ժամերին որոշում կկայացվի։
Դրական պատասխանի դեպքում Օլմոն ու Վիկտորը կկարողանան մասնակցել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպմանը։ Եթե վճիռը բացասական լինի, «Բարսելոնան» այն կբողոքարկի դատարանում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Օլմոյին ու Վիկտորին չի կարողացել գրանցել մրցաշրջանի երկրորդ հատվածի համար, քանի որ մերժում է ստացել Լա լիգայից և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից։


