
տուր
01 Հունվար 1970 - 19:56
- 
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունն ակումբի ինստագրամյան էջում հրապարակել է թիմի առաջատար Լիոնել Մեսիի լուսանկարը, որն արվել է Լա Լիգայի 30-րդ տուրում «Սևիլիայի» հետ հանդիպումից հետո (0-0) կայացած մարզման ժամանակ:
Ֆուտբոլիստի աջ ոտքի վրա նկատելի են իր նկատմամբ կոշտ խաղի հետևանքով առաջացած սպիներ: Հիշեցնենք՝ անդալուսյան թիմի պաշտպան Դիեգո Կառլոսը խաղի դրվագներից մեկում կոշտ սահանկում էր կատարել արգենտինացու ուղղությամբ՝ հարված հասցնելով նրա աջ ոտքին:
Ընդգծենք, որ Մեսիի ու Կառլոսի միջև կոնֆլիկտ էր տեղի ունեցել առաջին խաղակեսի վերջնամասում: Կառլոսը խախտել էր կանոնները Լուիս Սուարեսի նկատմամբ: Մեսին նկատողություն էր արել բրազիլացուն, ինչից հետո ֆուտբոլիստները սկսել էին վիճաբանել: Արգենտինացին հրել էր Կառլոսին, ինչից հետո վերջինս ընկել էր: Սկսվել էր փոքր հրմշտոց, որի հետևանքով մրցավարը դեղին քարտեր էր ցույց տվել Սերխիո Բուսկետսին ու Ֆերնանդոյին:
«Բարսելոնան» Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 30 մրցավեճից հետո վաստակել է 65 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ հորիզոնականում Մադրիդի «Ռեալն» է (62), որը գործող չեմպիոնի համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Սևիլիան» (52):
«Բարսելոնան» հաստատել է Ֆրենկի դե Յոնգի վնասվածքը

