Logo

«Բարսելոնան» չկարողացավ հայտավորել Օլմոյին. ֆուտբոլիստի գործակալի մեկնաբանությունը

19:25 / 01.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լա լիգան մերժել է «Բարսելոնայի» հայտը, կատալոնական ակումբը չի կարողացել առաջնության երկրորդ հատվածի համար հայտավորել իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյին և նրա հայրենակից, հարձակվող Պաու Վիկտորին:

Օլմոյի գործակալ Էնդի Բարան խոսել է Եվրոպայի չեմպիոնի ապագայի մասին:

«Դանին որոշել է մնալ Կատալոնիայի մայրաքաղաքում, քանի որ նա ցանկանում է խաղալ «Բարսելոնայում» և հաջողությունների հասնել իր հարազատ ակումբում»,- Բարայի խոսքը մեջբերում է հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ Օլմոն 2024 թ. օգոստոսին է 55 միլիոն եվրոյով գերմանական «Լայպցիգից» տեղափոխվել «Բարսելոնա», 15 խաղում խփել 6 գոլ, կատարել մեկ ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա