«Բարսելոնա» - «Յուվենտուս» ընկերական խաղը չի կայանա, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
Խաղը չեղյալ է հայտարարվել, քանի «Բարսելոնայի» ֆուտբոլիստների մեծ մասը հիվանդացել է գաստրոէնտերիտով (ստամոքսաաղիքաբորբ): Սովորաբար սա 5-7 օր տևող, ինքնակարգավորվող հիվանդություն է:
Հանդիպումը նշանակված էր հուլիսի 23-ին՝ Երևանի ժամանակով 06:30-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Սան Խոսե քաղաքում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ԱՄՆ-ում ընկերական հանդիպումներ պետք է անցկացնի նաև Լոնդոնի «Արսենալի» (27.07, 06:30), Մադրիդի «Ռեալի» (30.07, 00:00) և իտալական «Միլանի» (02.08, 00:00) հետ:


