
Կիսապաշտպան Ֆաբիո Բլանկոն կարող է լքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։
Goal.com-ի հաղորդմամբ՝ 17-ամյա իսպանացին հետաքրքրել է «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը անցյալ ամառ արդեն փորձել է թիմ հրավիրել նրան, սակայն կիսապաշտպանը որոշել է մնալ Գերմանիայում։
«Կապտանռնագույնները» ցանկանում են Բլանկոյին վարձակալել հունվարին և 2022/23 մրցաշրջանի մեկնարկից առաջ գնել նրա տրանսֆերային իրավունքները։
Ֆուտբոլիստը «Այնտրախտի» հիմնական կազմում դեռ ոչ մի հանդիպման չի մասնակցել, սակայն Իսպանիայի Մ18 հավաքականի կազմում 6 խաղի է մասնակցել։