Logo

«Բարսելոնան» ցանկանում է Պերուում ընկերական խաղ անցկացնել

18:15 / 30.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» ցանկանում է դեկտեմբերին ընկերական հանդիպում անցկացնել Պերուում, հաղորդում է Mundo Deportivo-ն: 

Ակնկալվում է, որ այդ խաղից ակումբը կստանա 7-8 միլիոն եվրո շահույթ: «Բարսելոնան» ավելի վաղ մտադիր էր «Վիլյառեալի» դեմ Լա լիգայի խաղն անցկացնել Մայամիում, սակայն բազմաթիվ դժգոհություններից հետո պաշտոնապես հաստատված որոշումը փոխվեց: 

Պերուում նախատեսված խաղում կատալոնական ակումբի մրցակցի անունը դեռ հայտնի չէ:

Դրանից բացի, տեղեկություններ կան, որ «Բարսելոնան» մտադիր է «Աթլետիկոյին» առաջարկել ընկերական խաղ անցկացնել Հարավային Ամերիկայում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ