Logo

«Բարսելոնան» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Հանսի Ֆլիկի հետ

11:25 / 17.01.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նոր պայմանագիր կառաջարկի Հանս-Դիտեր Ֆլիկին, տեղեկացնում է Sport.es-ը: 

Կատալոնական ակումբում բարձր են գնահատում Հանսի Ֆլիկի աշխատանքը, բայց նպատակահարմար չեն համարում նոր պայմանագրի շուրջ մրցաշրջանի ընթացքում բանակցություններ սկսելը:

59-ամյա մասնագետի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2026 թվականի ամռանը: 

Գերմանացին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի ղեկը ստանձնել է այս մրցաշրջանից առաջ: Նրա գլխավորությամբ «Բլաուգրանան» դարձել է Իսպանիայի սուպերգավաթակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ