Կատալոնական «Բարսելոնան» ծրագրում է երկարաձգել պայմանագիրն ակումբի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Կատալոնական ակումբի ղեկավարների հիմնական նպատակներից մեկն ուրուգվայցու հետ պայմանագրի երկարաձգումն է, քանի որ նրան անձեռնմխելի ֆուտբոլիստ են համարում։
Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ Արաուխոյի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան», «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան 25-ամյա ֆուտբոլիստին հայտնել է, որ նրա տրանսֆերի վաճառքը բացառված է։ Այժմ «Բարսելոնան» անում է ամեն ինչ` պաշտպանի հետ նոր պայմանագիր կնքելու համար։
«Բարսելոնայի» ու Արաուխոյի միջև գործող համաձայնագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։


