Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոտը հայտնվել է իսպանական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
CaughtOffside-ի հաղորդմամբ` պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», սակայն «Բարսելոնան» ցանկանում է խառնել «Արքայական ակումբի» ծրագրերը։ «Բլաուգրանան» նույնպես ցանկանում է ձեռք բերել նրան։
«Մանչեսթեր Յունայթեդը» 25-ամյա պաշտպանի տրանսֆերը պատրաստ է վաճառել 50 միլիոն եվրոյով։
Դալոտը մանկունյական ակումբում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից, 178 խաղում խփել 6 գոլ, կատարել 12 արդյունավետ փոխանցում։