«Բարսելոնան» ցանկանում է ամրապնդել պաշտպանությունը, տեղեկացնում է Sport-ը։
Կատալոնական ակումբն այժմ դիտարկում է մի քանի տարբերակներ, որոնց թվում է «Նոթինգհեմի» պաշտպան Մուրիլյոն։
«Բարսելոնայում» կարծում են, որ Մուրիլյոյի տրանսֆերային իրավունքը կկարողանան ձեռք բերել 2026 թվականի ամռանը։
23-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Պրեմիեր լիգայի թոփ ակումբները։
Մուրիլյոն Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանում 11 խաղում խփել է 1 գոլ։
Եվրոպական առաջատար ազգային առաջնությունների հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


