Կատալոնական «Բարսելոնան» պատմության մեջ երրորդ անգամ Իսպանիայի Լա լիգայի երեք անընդմեջ տնային խաղում պարտվել է, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
«Բարսելոնան» պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին» (1-2), «Լեգանեսին» (0-1) և «Լաս Պալմասին» (1-2):
Նախորդ անգամ նման բացասական շարք «Բարսելոնան» գրանցել է 1987 թվականին: Առաջին անգամ էլ երեք անընդմեջ տնային պարտություն կատալոնական գրանդն ունեցել է 1965 թվականին: