Կատալոնական «Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» ստադիոն այս մրցաշրջանում հարցականի տակ է, հաղորդում է Marca-ն։
Ակումբի նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ այդ գործընթացը հետաձգվում է առնվազն մինչև 2025թ․ մարտ։ Պատճառն այն է, որ վերականգնողական աշխատանքները սպասվածից դանդաղ են ընթանում, առաջացել են տարբեր դժվարություններ։
Նախապես ծրագրված էր, որ «Բարսելոնան» «Կամպ Նոու» է վերադառնալու փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում։ Ակումբում չեն բացառել, որ այդ գործընթացը կարող է ձգձգվել մինչև 2025թ․ սեպտեմբեր։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում կատալոնական ակումբը տնային խաղերն անցկացնում է «Մոնժուիկ» ստադիոնում։


