Կատալոնական «Բարսելոնան» Լա լիգայի 25-րդ տուրում հյուրընկալվեց Վիգոյի «Սելտային» և հաղթանակ կորզեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին՝ 2-1:
«Բարսելոնայի» կազմում դուբլ գրանցեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, «Սելտայից» մեկ գոլ խփեց իսպանացի հարձակվող Յագո Ասպասը:
Չավիի գլխավորած թիմը 54 միավորով երրորդն է, 7 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Սելտան» 20 միավորով 17-րդն է:
Լա լիգա, 25-րդ տուր
«Սելտա» - «Բարսելոնա»՝ 1-2
Յագո Ասպաս, 47 - Ռոբերտ Լևանդովսկի, 45, 90+7 (11մ)


