Logo

«Բարսելոնան» արդեն 130 մլն. եվրո է վճարել Դեմբելեի դիմաց

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 24.11.2020ՍՊՈՐՏ
GettyImages 1273562756 - «Բարսելոնան» արդեն 130 մլն. եվրո է վճարել Դեմբելեի դիմաց
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:23

-

-

«Բարսելոնան» շարունակում է բոնուսներ վճարել Դորտմունդի «Բորուսիային» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի համար։

Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, կատալոնացիները ևս 5 մլն. եվրո են փոխանցել «իշամեղուներին»։

Ֆրանսիացին «Բարսելոնա» էր տեղափոխվել 2017-ին 105 մլն. եվրոյի դիմաց։ Սակայն բոնուսներով նրա տրանսֆերային արժեքը կարող է կազմել 148 մլն. եվրո։ Իսպանական ակումբը արդեն վճարել է 130 մլն եվրո։

Մոտ ժամանակներս «Բարսելոնան» կարող է մարել ևս մեկ բոնուս. «կապտանռնագույները» 5-ական մլն եվրո են պարտավորվել վճարել, երբ Դեմբելեն կանցկացնի իր 25-րդ, 50-րդ, 75-րդ ու 100-րդ պաշտոնական խաղը։ 23-ամյա ֆուտբոլիստը 83 հանդիպում է անցկացրել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ