Logo

«Բարսելոնան» առաջարկել է «Արսենալին» փոխանակում կատարել

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 27.07.2020ՍՊՈՐՏ
guendouzi 3 - «Բարսելոնան» առաջարկել է «Արսենալին» փոխանակում կատարել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:58

-

-

«Բարսելոնան» հետաքրքրված է «Արսենալի» ֆուտբոլիստ Մատեո Գենդուզիի ծառայություններով։

«Կապտանռնագույները» արդեն սկսել են բանակցությունները 21-ամյա ֆրանսիացի խաղացողի տրանսֆերի շուրջ, տեղեկացնում է Footmercato-ն։

Գենդուզիի տեղափոխությունը գնահատվում է 40,5 մլն. եվրո։

Կատալոնացիները անգլացիներին առաջարկել են Ֆիլիպե Կոուտինյոյին Գենդուզիի դիմաց, սակայն մերժում են ստացել։ «Բարսելոնան» նոր առաջարկ է կատարել՝ ըստ որի, գործարքում պետք է ներառվեն Իվան Ռակիտիչը ու Արտուրո Վիդալ։

Գենդուզին «Արսենալ» է տեղափոխվել «Լորյանից» 2018 թվականին 8 մլն. եվրոյի դիմաց։ Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հիասթափված է Գենդուզիից ու ցանկանում է, որ նա հեռանա։ Բանն այն է, որ «Բրայթոնի» հետ խաղի ժամանակ ֆրանսիացին ծաղրել էր մրցակից ֆուտբոլիստների աշխատավարձը ու վիրավորել նրանց։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ