Logo

Marca. «Բարսելոնան» ամռանը չի գնի Նիկո Ուիլյամսի տրանսֆերային իրավուքը

13:15 / 18.04.2025• Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» չի պատրաստվում ամռանը թիմ հրավիրել Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսին, հայտնում է Marca-ն:

Ակումբի մարզական տնօրեն Դեկուն և գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը որոշում են կայացրել հրաժարվել աստղային ֆուտբոլիստից:

Այժմ «Բարսելոնան» հարձակման գիծն ուժեղացնելու կարիք չունի, քանի որ թիմի ցուցադրած խաղը գոհացնում է մարզչին:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Նիկո Ուիլյամսը բասկյան թիմի կազմում անցկացրել է 27 հանդիպում և խփել 5 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ