Ժոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթեց իտալական «Կոմոյին»։
«Բլաուգրանայից» դուբլ գրանցեցին Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի ընկավ Ռաֆինյան։
Կատալոնական ակումբը 47-րդ անգամ նվաճեց Գամպերի գավաթը։
Ժոան Գամպերի անվան գավաթ
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Կոմո» (Իտալիա)` 5-0
Ֆերմին Լոպես, 21, 35, Ռաֆինյա, 37, Լամին Յամալ, 42, 49


