Logo

«Բարսելոնան» 5 գոլ խփեց և 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

22:29 / 22.09.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայում «Բարսելոնան» տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակը և հյուրընկալվելիս 5-1 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ։

«Բլաուգրանայի» կազմում դուբլի հեղինակ դարձան լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու բրազիացի վինգեր Ռաֆինյան, մեկ գոլ էլ խփեց իսպանացի կիսապաշտպան Պաբլո Տորեն։

Առաջին խաղակեսի վերջնամասում ծանր վնասվածք ստացավ կատալոնական ակումբի գերմանացի դարպասապահ Մարկ-Ադրե Տեր Շտեգենը և փոխարինվեց։

6-րդ տուրից հետո Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 18 միավորով առաջին տեղում է, «Վիլյառեալն» ունի 11 միավոր և 5-րդն է։

Լա լիգա, 6-րդ տուր

«Վիլյառեալ» - «Բարսելոնա»` 1-5

Այոզե Պերես, 38 - Ռոբերտ Լևանդովսկի, 20, 35, Պաբլո Տորե, 58, Ռաֆինյա, 75, 83

Չիրացրած 11-մետրանոց` Ռոբերտ Լևանդովսկի, 66 («Բարսելոնա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ