«Բարսելոնան» հետաքրքրված է «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերան Տորեսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Ըստ այդ պարբերականի՝ կատալոնական ակումբն այս ֆուտբոլիստին հրավիրելու տարբերակը կդիտարկի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Իսպանիայի գործող չեմպիոնը պատրաստ է խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 35 մլն եվրո: Տորեսի պայմանագիրը «Վալենսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ, և նա հրաժարվում է երկարաձգել դրա ժամկետը:
Տորեսը «Վալենսիայի» սան է: 20-ամյա կիսապաշտպանը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 25 հանդիպման (20 դեպքում՝ մեկնարկային կազմում) ու դարձել 4-ական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: Տորեսը 8 խաղ է անցկացրել Իսպանիայի Մ-19 հավաքականում ու իր ակտիվում գրանցել 5 գնդակ: Նա նախորդ տարվա ամռանը Երևանում մասնակցել է Մ-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, որում Իսպանիայի ընտրանին նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
«Բարսելոնան» մտադիր է ամռանը համալրվել միանգամից 4 ֆուտբոլիստով

