Logo

«Բարսելոնան» 200 միլիոն եվրո պետք է վաստակի ֆինանսական վիճակը կարգավորելու համար

11:24 / 05.04.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» պետք է վաճառի մի քանի ֆուտբոլիստների՝ ֆինանսական վիճակը կարգավորելու համար: Ակումբը պետք է վաստակի մոտ 200 միլիոն եվրո, հայտնում է Sport-ը:

Կատալոնացիների ղեկավարությունն արդեն կազմել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ծրագիրը և առանձնացրել այն ֆուտբոլիստներին, որոնք անձեռնմխելի են: Խոսքն ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի, իսպանացի կիսապաշտպան Պեդրիի ու հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մասին է:

«Բարսելոնան» նաև չի ցանկանում հրաժեշտ տալ գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, իսպանացի կիսապաշտպան Գավիին, ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեին և լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, սակայն լավ առաջարկ ստանալու դեպքում կարող է մտափոխվել:

Ակումբից առաջնահերթ կարող են հեռանալ այն ֆուտբոլիստները, որոնց աշխատավարձը կատալոնացիների ղեկավարությունը համարում է չափից դուրս բարձր:

Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա լիգայի 27 տուրերից հետո «Բարսելոնան» 71 միավորով առաջատարն է և 12 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա