Logo

«Բարսելոնան» 20-ամյա Գավիի հրաժարագինը կդարձնի 1 միլիարդ եվրո

00:37 / 28.01.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» իսպանացի կիսապաշտպան Գավիի հետ նոր պայմանագիր է կնքել, հայտնում է լրագրող Չավի Տոռեսը:

20-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: Լրագրողի տեղեկություններով` ակումբը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա մինչև շաբաթվա ավարտը:

Նոր պայմանագրով Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 1 միլիարդ եվրո:

Գավիի գործող պայմանագիրը կատալոնական գրանդի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Կիսապաշտպանը «Բլաուգրանայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 130 հանդիպում, խփել է 9 գոլ, կատարել 17 ասիստ:

Tancat l’acord de renovació de Gavi amb el @FCBarcelona_cat. Seguiran junts el que queda de temporada i cinc més. Clàusula per espantar de 1.000 M €. Acte de signatura a final de setmana. Més info al TNV de @3cat i al @OnzeTv3.

— Xavi Torres (@xavitorresll) January 27, 2025
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ