Կատալոնական «Բարսելոնան» որոշել է, թե որքան գումար է պահանջելու Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի համար, եթե կիսապաշտպանը չերկարաձգի պայմանագիրը, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ ակումբի ղեկավարությունը 26-ամյա ֆուտբոլիստին առաջարկել էր պայմանագիրը երկարաձգել մինչև 2029 թվականը, ընդ որում, առանց աշխատավարձի նվազման, սակայն մինչև օրս պատասխան չի ստացել:
Հոլանդացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը, բայց եթե նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դրական արդյունք չտան, ապա կատալոնական գրանդն ամռանը կվաճառի Դե Յոնգի տրանսֆերը: «Բարսելոնան» պոտենցիալ գնորդից կպահանջի 100 միլիոն եվրո:
Ակումբում ենթադրում են, որ այդ տրանսֆերն ավելի շատ կհետաքրքրի անգլիական թիմերին:
Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ:


