Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» եզրափակիչը, հայտնում է ԻՖՖ պաշտոնական կայքը։
Պաբլո Գոնսալես Ֆուերտեսը կլինի տեսակրկնապատկերների VAR համակարգի պատասխանատուն։
39-ամյա Բենգոեչեան նախկինում երեք անգամ սպասարկել է «Էլ կլասիկո». երկու անգամ հաղթել է «Բարսելոնան», մեկ անգամ` «Ռեալը»։
«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։ Մեկնարկը` Երևանի ժամանակով 23:55-ին։


