Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնան» կընդունի Մադրիդի «Ռեալին»։ Առաջին հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 1-0 հաշվով:
WhoScored-ը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։
«Բարսելոնա» (4-3-3). Տեր Շտեգեն, Արաուխո, Կունդե, Բալդե, Սերժի Ռոբերտո, Կեսիե, Բուսկետս, Գավի, Ֆատի, Ռաֆինյա, Լևանդովսկի:
«Ռեալ» (4-3-3). Կուրտուա, Կարվախալ, Ալաբա, Միլիտաո, Նաչո, Վալվերդե, Կրոս, Չուամենի, Ռոդրիգո, Վինիսիուս Ժունիոր, Բենզեմա:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա ապիլի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Այս դիմակայության հաղթողը եզրափակիչում ուժերը կչափի Պամպլոմայի «Օսասունայի» հետ, որն ավելի վաղ պայքարց դուրս էր թողել Բիլբաոյի «Աթլետիկին»: