Կատալոնական «Բարսելոնայի» խնդրանքով Լա լիգան հետաձգել է «Օսասունայի» դեմ 27-րդ տուրի տնային խաղը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մի քանի ժամ առաջ մահացել է «Բարսելոնայի» առաջին թիմի բժիշկ Կառլես Մինարո Գարսիան:
«Մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր երեկոյան մահացել է առաջին թիմի բժիշկ Կառլես Մինարո Գարսիան։ Այդ պատճառով «Օսասունայի» հետ հանդիպումը հետաձգվեց:
«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը և ամբողջ անձնակազմն անկեղծ ցավակցություններն են հայտնում նրա ընտանիքին ու ընկերներին այս դժվարին պահին»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:
Խաղը պետք է մեկնարկեր ժամը 23:55-ին և ցուցադրվեր «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
— FC Barcelona (@FCBarcelona) March 8, 2025


