Logo

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում Եվրոպա լիգայի ռեկորդ է սահմանվել

13:05 / 17.02.2023Եվրոպա լիգա
Բարսելոնա-Մանչեսթեր Յունայթեդ-2023

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի ռեկորդ է սահմանվել: Բարսելոնա քաղաքի «Կամպ Նոու» ստադիոնում կայացած հանդիպմանը ներկա է եղել 90255 երկրպագու, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հաճախելիության նախորդ ռեկորդը սահմանվել էր 2017 թվականի փետրվարի 23-ին, երբ Լոնդոնի «Ուեմբլդի» ստադիոնում կայացած «Տոտենհեմ» - «Գենտ» 1/16 եզրափակիչի հանդիպմանը ներկա էր եղել 80465 հանդիսական:

Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 2-2 հաշվով էին ավարտել 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ