Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (27-րդ ռակետ) չկարողացավ դուրս գալ Բարսելոնայի ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչ։
Խաչանովը կիսաեզրափակիչում 3-6, 2-6 հաշվով պարտվեց աշխարհի 13-րդ ռակետ Հոլգեր Ռունեին։ Դանիացի թենիսիստը հաղթել է 1 ժամ 7 րոպեում։
Ռունեն մրցաշարի տիտղոսը կվիճարկի Կառլոս Ալկարաս (Իսպանիա, երկրորդ ռակետ) - Արթուր Ֆիլս (Ֆրանսիա, 14-րդ ռակետ) մրցավեճի հաղթողի հետ։


