Logo

Բարսելոնա. Խաչանովը կիսաեզրափակիչում է

16:15 / 18.04.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի դեմ մրցախաղում, որը տևել է 1 ժամ 44 րոպե:

Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ – Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ