Logo

Բարսելոնա. Խաչանովը հաղթեց առաջին շրջանում

22:30 / 15.04.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարի առաջին շրջանում հաղթեց բրիտանացի Քեմերոն Նորիին:

Աշխարհի 27-րդ ռակետը 88-րդ համարին հաղթեց 6-7, 6-4, 6-3 հաշվով: Մրցախաղը տևեց 2 ժամ 18 րոպե:

Խաչանովը հաջորդ փուլում կմրցի աշխարհի 57-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ