Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճեց Բարսելոնայում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։
Քառորդ եզրափակիչում իսպանացի թենիսիստը 7-6 (7-5), 6-4 հաշվով հաղթեց իր հայրենակից Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային (38-րդ ռակետ):
Եզրափակիչի ուղեգիրը 19-ամյա իսպանացին կվիճարկի բրիտանացի Դանիել Էվանսի հետ։
Հիշեցնենք, որ Ալկարասը 1/8 եզրափակիչում երկու սեթում 6-3, 7-5 հաշվով հաղթել էր իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտին (25-րդ ռակետ):
Բարսելոնայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2.722.480 եվրո է: Գործող չեմպիոնը Կառլոս Ալկարասն է: