Logo

«Բարսելոնան» այսօր պայմանագիր կկնքի նոր տիտղոսային հովանավորի հետ

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:54 / 08.02.2022ՍՊՈՐՏ
Spotify-barselona

Spotify երաժշտական հոսքային ծառայությունը կդառնա «Բարսելոնայի» նոր տիտղոսային հովանավորը։

Կողմերն այսօր կկնքեն պայմանագիր, որը կսկսի գործել հաջորդ մրցաշրջանից՝ տեղեկացնում է RAC1-ին հղում կատարող Diario Sport-ը։ Ըստ այդմ՝ համագործակցության 3 տարիներին «Բարսան» 280 մլն եվրո կստանա Spotify-ից։ Ընկերության խորհրդանիշը կզետեղվի խաղացողների մարզաշապիկներին։

Ավելին՝ Spotify-ը նաև «Կամպ Նոու» մարզադաշտի անվանման նկատմամբ իրավունքներ կստանա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը տարեկան շուրջ 57 մլն եվրո է ստանալու Spotify-ից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա