Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Իգնասիո Պենյան առաջիկայում վարձակալական պայմանագիր կկնքի թուրքական «Գալաթասարայի» հետ՝ թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
22-ամյա Պենյան «կապտանռնագույնների» ակադեմիա է տեղափոխվել 2012 թվականին «Վիլյառեալից»։ Ֆուտբոլային կարիերան սկսել է «Ալիկանտեում»։ Ներկայումս «Բարսելոնայի» 3-րդ դարպասապահն է։
«Բարսելոնայի» երկրորդ թիմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 9 խաղում Պենյան բաց է թողել 8 գոլ, 4 խաղում անառիկ է պահել սեփական դարպասը։ Կատալոնական ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։ Transfermarkt-ը 3 մլն եվրո է գնահատում Պենյայի տրանսֆերային արժեքը: