Սլովակիայի առաջնության 16-րդ տուրում «Սլովանը» տնային խաղում 3-2 հաշվով հաղթեց «Զեմպլին Միխայլովցեին»։
Բրատիսլավան ներկայացնող ակումբը մինչև ավելացված երկրորդ րոպեն 1-2 հաշվով պարտվում էր 10 ֆուտբոլիստով խաղացող մրցակցին, բայց Մարկո Տոլիչի դուբլի շնորհիվ թրիլերային քամբեք արեց։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմից հանդիպումը վնասվածքի պատճառով բաց թողեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
«Սլովանը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 36 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Զեմպլին Միխայլովցեն» 22 միավորով 5-րդն է։
Սլովակիայի առաջնություն, 16-րդ տուր
«Սլովան Բրատիսլավա» - «Զեմպլին Միխայլովցե»` 3-2
Գուրամ Կաշիա, 68, Մարկո Տոլիչ, 90+2, 90+6 - Ուգո Ահլ, 53, Գիտիս Պաուլաուսկաս, 85
Հեռացում` Մատեյ Ցուրմա, 62 («Զեմպլին Միխայլովցե»)


