Logo

Տիգրան Բարսեղյանը ծանր վնասվածք է ստացել և բաց կթողնի «Փյունիկի» դեմ խաղը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:02 / 25.10.2022Հայկական ֆուտբոլ
Տիգրան Բարսեղյան-վնասվածք

Հայաստանի հավաքականի ու Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի տնային խաղը: 

Nový Čas-ի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել մարզման ժամանակ։ Վերականգնման համար կպահանջվի երկար ժամանակ:

Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը Սլովակիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 24 հանդիպում, խփել 6 գոլ ու կատարել 4 ասիստ:

«Սլովան» - «Փյունիկ» խաղը կկայանա հոկտեմբերի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Առաջին շրջանի խաղում երևանյան ակումբը 2-0 հաշվով հաղթել է Բրատիսլավայի թիմին։

«Փյունիկի» ու «Սլովանի» հետ H խմբում ընդգրկված են նաև Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսն» ու շվեյցարական «Բազելը»: 5-րդ տուրից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 6 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Սլովանը» 5 միավորով 3-րդն է: Խմբի առաջատար «Բազելն» ունի 7 միավոր, իսկ «Ժալգիրիսը»՝ 4։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ