Logo

Բարսեղյանը` աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականում

11:47 / 21.12.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականում։

31-ամյա ֆուտբոլիստն աշնանային հատվածում 17 խաղում խփել է 14 գոլ, կատարել 3 ասիստ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նա այժմ ապաքինվում է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում (1-3) ստացած մկանային վնասվածքից և բացակայելու է 4-6 շաբաթ։

«Սլովանը» 18 խաղից հետո վաստակել է 44 միավոր ու մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Սլովակիայի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 8-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա