Տիգրան Բարսեղյանը 7-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում և օգնել է Բրատիսլավայի «Սլովանին» 9-րդ տուրում 4-2 հաշվով կամային հաղթանակ տանել «Զեմպլին Միխայիլովցեի» դեմ արտագնա խաղում։
Հայ կիսապաշտպանը եղել է մեկնարկային կազմում և մրցակցի դարպասը գրավել է առաջին խաղակեսի ավելացված չորրորդ րոպեին։ 30-ամյա ֆուտբոլիստը գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Բարսեղյանը տպավորիչ հարվածով մրցակցի դարպասը գրավել է նաև 11-րդ րոպեին, սակայն գոլը չի արձանագրվել VAR համակարգի միջամտությունից հետո։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 8 խաղից հետո վաստակել է 21 միավոր և առաջնության առաջատարն է։ «Զեմպլին Միխայիլովցեն» 7 միավորով 9-րդ տեղում է։
Սլովակիայի առաջնություն, 9-րդ տուր
«Զեմպլին Միխայիլովցե» - «Սլովան»` 2-4
Էնցո Արևալո, 20, Էրիկ Պացինդա, 90+1 - Տիգրան Բարսեղյան, 45+4, Դավիդ Ստրելեց, 66, 78, Շարանի Զուբերու, 89
Հեռացում` Մարտին Բեդնար, 72 («Զեմպլին Միխայիլովցե»)