Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» վինգեր Տիգրան Բարսեղյանն ընգրկվել է Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։
Ֆորտունա լիգայի 8-րդ տուրում հայ ֆուտբոլիստն ու թիմակիցները ընդունել էին «Դունայսկա Ստրեդային»։ Հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով, իսկ Բարսեղյանը փոխարինվել էր խաղի 81-րդ րոպեին։
22/23 մրցաշրջանում Բարսեղյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 խաղի, խփել 4 գոլ կատարել 2 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» գույները պաշտպանում է 2022 թվականի հունվարից:


