Սլովակիայի առաջնության երրորդ տուրից հետաձգված խաղում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթեց «Կոմառնոյին»։
Հյուրերը մինչև ավելացված երկրորդ րոպեն պարտվում էին, բայց կարողացան ֆանտաստիկ քամբեք անել` տանելով կամային հաղթանակ։
«Սլովանից» ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 24 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Կոմառնոն» 14 միավորով 7-րդն է։
Սլովակիայի առաջնություն, երրորդ տուր
«Կոմառնո» - «Սլովան»` 2-3
Էլվիս Մաշիկե, 62, Շիմոն Շմեխիլ, 71 - Անդրաժ Շպորար, 63, 90+5, Կելվին Օֆորի, 90+2

