Logo

Բարսեղյանի գոլը լավագույնն է սեպտեմբերին

15:22 / 28.10.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում սեպտեմբերին, հայտնում է Nike Liga-ի պաշտոնական կայքը:

«Դունայսկա Ստրեդայի» դեմ Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպման 10-րդ րոպեին 32-ամյա ֆուտբոլիստը գեղեցիկ հարվածով բացել էր խաղի հաշիվը:

«Պրեշովի» դեմ Սլովակիայի առաջնության 12-րդ տուրի խաղից առաջ Բարսեղյանին մրցանակը հանձնել է Սլովակիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբերտ Վիտեկը:

Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը «Սլովանի» կազմում խփել է 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ