Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը 20-րդ գոլը խփեց Սլովակիայի ընթացիկ առաջնությունում:
Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում «Դունայսկա Ստրեդայի» դեմ չեմպիոնական փուլի 5-րդ տուրի տնային խաղի 84-րդ րոպեին խփեց տանտերերի երկրորդ պատասխան գոլը և մարտական ոչ-ոքի կորզեց չեմպիոնի համար` 2-2:
Վլադիմիր Վայսի թիմը 60 միավորով առաջատարն է: