Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում գոլի հեղինակ դարձավ Սլովակիայի առաջնության 15-րդ տուրի արտագնա խաղում:
31-ամյա ֆուտբոլիստի գոլը «Կոշիցեի» դեմ խաղում գործող չեմպիոնի համար մեկ միավոր կորզեց` 1-1:
Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը մասնակցել է 23 հանդիպման, դարձել 12 գոլի և 5 ասիստի հեղինակ:
«Սլովանը» 35 միավորով առաջատարն է, «Կոշիցեն»` 18 միավորով 5-րդը:
Սլովակիայի առաջնություն, 15-րդ տուր
«Կոշիցե» - «Սլովան»` 1-1
Ժան Մեդվեդ, 59 (11մ) - Տիգրան Բարսեղյան, 73