Տիգրան Բարսեղյանի գոլը չօգնեց Բրատիսլավայի «Սլովանին», որը չկարողացավ հաղթահարել Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի արգելքը։
Պատասխան խաղում Սլովակիայի չեմպիոնը հյուրընկալվելիս 2-6 հաշվով պարտվեց Կիպրոսը ներկայացնող «Արիսին», որին տանը հաղթել էր 2-1 հաշվով։ Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ սենեգալցի հարձակվող Յանիկ Գոմիսը։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում փոխարինման մտավ 76-րդ րոպեին, իսկ 13 րոպե անց խփեց հանդիպման վերջին գոլը (տեսանյութ)։
«Սլովանը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, որի վիճակահանությունը կկայանա սեպտեմբերի 1-ին։
Ռումինական «Ֆարուլը», որի կազմը համալրել է Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում երկխաղյա դիմակայությունում 2-3 հաշվով (2-1, 0-2) պարտվեց ֆիննական ՀԻԿ-ին ու լքեց պայքարը։